Հովիկ Վարդումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովիկ Վարդումյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1940[1] (84 տարեկան) |
Ծննդավայր | Ճոճկան, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և վիպասան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ |
Պարգևներ | |
Հովիկ Վարդումյան Վիքիդարանում | |
Hovik Vardoumian Վիքիպահեստում |
Հովիկ Սարիբեկի Վարդումյան (հուլիսի 26, 1940[1], Ճոճկան, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովիկ Վարդումյանը ծնվել է Հայաստանի հյուսիսային Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում։ Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, այնուհետև աշխատանքի է անցել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում որպես ճարտարագետ[2]։
Մինչ արձակին 1957 թվականին անցնելը, գրում էր բանաստեղծություններ։ Խորհրդային տարիներին Հովիկ Վարդումյանի գործերը՝ վեպերը, պատմվածքները, վիպակները, հրատարակվում էին սահմանափակ տպաքանակով, քանի որ նա իշխանությունների կողմից համարվում էր հակադրվող տարր։
Մասնակցել է Արցախյան ազատամարտին որպես կամավոր մինչև 1994[3] թիվը։
Այժմ Հայաստանի գրողների միության անդամ է և նրա արձակը հրատարակվում է կանոնավոր կերպով։ Դրանք արժանացել են տարբեր մրցանակների[4]։ Բացի դրանից, նրա վեպերից շատերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն[5] և այլ լեզուներով։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Այդպիսի պատմություն», 1983,
- «Երազների հովիտը», 1986,
- «Արծիվները այդպես են մեռնում», 1997,
- «Հարձակողական զինվորների հրամանատարը», 1999,
- «Անահիտ աստվածուհու վերադարձը», 2002,
- «Վիպակ տղամարդկանց համար», 2003,
- «Լաբիրինթոս, պատմվածքներ», 2003,
- «Զրույց Հրանտ Մաթևոսյանի հետ», 2003։
Առցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փակուղի
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- «Անմահը և այլ նովելներ», տեքստերի ընտրությունը և թարգմանությունը՝ Եղիսաբեթ Մուրադյան, նախաբանը՝ Սերժ Վենտուրինի։ Մատենաշար՝ Հայ գրարվեստ, տնօրեն՝ Սերժ Վենտուրինի, Փարիզ, 2010, ISBN 978-2-296-10160-9
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մորեղբայրս» պատմվածքի համար «Պիոներ» ամսագրի «Լավագույն պատմվածք» մրցանակին, 1979
- «Այսպես են մեռնում արծիվները» վիպակի համար ՀՀ ժուռնալիստների միության և ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ «Ես քո զինվորն եմ, հայրենիք» մրցանակ, 1999
- ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան 100» մեդալ
- «Վազգեն Սարգսյան» մեդալ
- Արցախի «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ
- «Աստվածների կանչը» ժողովածուի համար ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ, 2004[6]
Նշումներ և ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Հովիկ Վարդումյան
- ↑ «Հայ գրարվեստ. Նոր մատենաշար Լը Հարմատան հրատարակչություն – Հովիկ Վարդումյան՝ մի համամարդկային արձակագիր» Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Նուվել դը Արմենի Մագազին ամսագրի կայքի վրա, 2010 հունվարի 10։ Ստուգված՝ 2010 թվի հունվարի 12-ին։
- ↑ Հովիկ Վարդումյան, նույն գրքում, էջ 8։
- ↑ Հովիկ Վարդումյան, գրքի կազմի չորրորդ էջ։
- ↑ «Zarkfoundation - Հովիկ Վարդումյան». zarkfoundation.com.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Վարդումյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Վարդումյան» հոդվածին։ |
|
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ճոճկան գյուղում ծնվածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ առաքելական քրիստոնյաներ
- Հայ տղամարդ գրողներ